ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուս-ավստրիական փառատոնը նվիրված կլինի առաջին համաշխարհային պատերազմին

Ռուս-ավստրիական փառատոնը նվիրված կլինի առաջին համաշխարհային պատերազմին
03.04.2014 | 14:19

Ապրիլ-մայիս ամիսներին Մոսկվայում կընթանան ռուս-ավստրիական մշակութային համատեղ նախագծով համերգներ` նվիրված առաջին համաշխարհային պատերազմին: Փառատոնի ծրագրում հարյուրամյա վաղեմության վավերագրությունն է, որն արտացոլում է համաշխարհային աղետի սպասման մթնոլորտը (Առնոլդ Շենբերգի «Սպասումը»), ժամանակակիցների արձագանքը (Իգոր Ստրավինսկու «Զինվորի պատմությունը») և «մոռացված պատերազմի» թեմայով ժամանակակից արտացոլումը:

Նախագծի առաջին համերգը կկայանա ապրիլի 10-ին, Մոսկվայի կոնսերվատորիայի Ռախմանինովի սրահում: Համերգներ կլինեն նաև ապրիլի 23-ին, 29-ին, մայիսի 21-ին: Ավստրիացի մեդիա նկարիչների պերֆորմանսները կցուցադրվեն մայիսի 17-ին՝ մոսկովյան «թանգարանային գիշերներ»-ի շրջանակներում:

Դիտվել է՝ 1749

Մեկնաբանություններ